Եվրախումբն ու Կիպրոսը փոխհամաձայնության են եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 8:57

Եվրախմբի` Կիպրոսի խնդրի շուրջ  նիստը վերսկսվել է Նիկոսիայի ու վարկատուների միջև փոխհամաձայնության ձեռբերման արդյունքում: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիասի ու միջազգային վարկատուների  եռյակի միջև  նեղ կազմով  խորհրդակցությունների ժամանակ փոխհամաձայնություն է ձեռք բերվել Կիպրոսի` մեծությամբ երկորդ բանկի վերակազմավորման շուրջ:

Երկրի խոշորագույն` Կիպրոսի բանկի ճակատագիրը դեռևս լուծված չէ: Նիկոսիան հույս ունի այն փրկել միացյալ կառույցի տեսքով : Դրա վերակապիտալացումն ապահովելու համար ենթադրվում է 100 հազար եվրոն գերազանցող ավանդների դեպքում լուրջ կրճատումներ անել: Նախնական տվյալներով,  դրանիցից գանձվող հարկը կարող է գերազանցել 20 տոկոսը:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply