Փարիզում միասեռ ամուսնությունների հակառակորդներին ցրել են գազով ու մահակներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 8:30

Փարիզում  “Ամուսնություն բոլորի համար” օրինագծի հակառակորդների բողոքի ակցիան ցրել են մահակներով ու արցունքաբեր գազով:

Այդ օրենքի ընդունման դեպքում  միասեռ զույգերը ոչ միայն կարող են ամուսնանալ, այլև երեխաներ որդեգրել:

Ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցել է 300 հազար  մարդ: Ցուցարարները փորձել են ներխուժել Ելիսեյան դաշտերի ոստիկանական բաժանմունք:

“Ամուսնություն բոլորի համար” օրենքի նախագիծը հավանության է արժանացել փետրվարի կեսին, խորհրդարանի ստորին պալատում: Դրա քննարկումը սենատում տեղի կունենա ապրիլին: Որպես այլընտրանքային տարբերակ, ցուցարարները պահանջում են այդ հարցի շուրջ հանրաքվե կազմակերպել:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply