Ուժեղ քամու պատճառով Ազովի ծովի մակարդակը սպառնալից բարձրացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2013 8:14

Ազովի  ափամերձ Եյսկ (Կրասնոդարի մարզ) քաղաքում գիշերն ու այսօր առավոտյան պահպանվում է  ծովի վտանգավոր մակարդակը: Այն ուժեղ քամու հետևանք է, որի արագությունը վայրկյանում հասնում է 20 մետրի: Քաղաքում արտակարգ իրադրություն է հայտարարված: ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ տեղանքի ցածրադիր վայրերում, բնակավայրերում ու ավտոմայրուղիներում, անգամ երկաթուղու որոշ հատվածներում ջրհեղեղի վտանգ կա:

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply