Քամուց պոկվել է անասնագոմի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2013 2:52

Մարտի 24-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակիչ Վ.Մնացականյանին պատկանող անասնագոմի տանիքը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, գյուղատնտեսության վարչության պետը և Սարավանի գյուղապետը: Դեպքի վերաբերյալ կկազմվի հանձնաժողով` վնասի չափերը պարզելու համար:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply