Բնակարանի հրդեհից 75-ամյա կինը այրվածքներ է ստացել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 25, 2013 2:41
Մարտի 24-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 8 շենքի 23-րդ բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ գազօջախից բռնկվել է տան բնակչուհի` 1938 ծնված Ծովիկ Գոզոմյանի հագուստը, ով ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
