Փրկարարները օգնել են ոտքը կոտրած կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2013 2:06

Մարտի 24-ին, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի կամրջի մոտակայքում գտնվող ձորակում քաղաքացի Նոյեմ Գալմքերյանը կոտրել է ոտքը և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Գորիս քաղաքի «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:

Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել քաղաքացի Ն. Գալմքերյանին (ծնվ.1960թ.), ով տեղափոխվել է Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply