Ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2013 2:01

Մարտի 24-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր – Ձորագլուխ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն «ՈՒրալ» ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա.Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 2124» մակնիշի 15ԼՏ673 պետհամարանիշի ավտոմեքենան:

Մարտի 24-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները` «ՈՒրալ» ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա:

Մարտի 24-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները «Զիլ 131» ամենագնացով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply