Ինքնասպանության փորձը կանխվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 25, 2013 1:42

Մարտի 24-ին, ժամը 12.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 32 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները կանխել են թիվ 10 բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Լուսինե Քանքանյանի ինքնասպանու­թյան փորձը:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply