Հայտնաբերվել են հակակարկտային հրթիռներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 25, 2013 1:37

Մարտի 24-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող արհեստագործական ուսումնարանի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել են 12 արկղ (48 հատ) «Ալազան 2Մ-1ՍՏ» տիպի հակակարկտային հրթիռներ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենը, ԵՓՎ Էրեբունու բաժնի պետը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ԳՇ, ԱԱԾ և ոստիկանության օպերատիվ հերթապահները:

ՀՀ ՊՆ սակրավորները հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply