Փրկարարները ապամոնտաժել են թիթեղը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2013 1:32

Մարտի 24-ին, ժամը 14.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 8/3 շենքի տանիքի ճաղավանդակները պոկվել և կախվել են. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ 8/3 շենքի տանիքից պոկվել և կախվել է թիթեղի կտոր:

Փրկարարները ապամոնտաժել են թիթեղը (1 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 14.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Հայաստան» մարզական միության շենքի տանիքի մի մասը պոկվել և կախվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են շենքի տանիքի կախված թիթեղները՝ 100քմ մակերեսով:

Թիթեղները պոկվել և կախվել են

Մարտի 24-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը միացնող թիթեղները պոկվել և կախվել են. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա թիթեղները՝ 2քմ մակերեսով:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply