Բրոնզե պարգևի հույս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2013 20:41

Թբիլիսիում շարունակվող  հունահռոմեական ոճի  ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 66 կգ քաշային  Սասուն Ղամբարյանը  քառորդ եզրափակչում  1:4 (3:0, 1:1) հաշվով պարտվեց թուրք Աթական Յուկսելին: Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 6:1 (2:0, 4:1) հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Տերո Սեպո Վալիմակիի նկատմամբ:

74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 1/8 եզրափակիչում պարտվեց թուրք Սարեֆ Թուֆենկին և դարձավ հանդիսական:  Մանուկյանը  1/16 եզրափակչում  հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Յան Ալեքսանդր Յերսգրենին:

Իսկ ահա, 84 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արթուր  Շահինյանը թեև պարտվեց վրացի Վլադիմեր Գեգեշիձեին, սակայն կպայքարի բրոնզե մեդալի համար:

Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը  հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Անտի Վելի Հակալային, իսկ մեկնարկային գոտեմարտում նա առավելության էր հասել հունգարացի Պետեր Բակշիի նկատմամբ:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply