Ծառերը թեքվել են. առկա է ընկնելու վտանգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2013 14:19

Մարտի 23-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 54 տան մոտակայքում երկու բարդի թեքվել է, առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը և ՓՈւՎ ՀՀՋ-ի ավտոսանդուղքը:

Դեպքի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը և տեղակալը:

Տեղանքի բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների վատթարացման պատճառով աշխատանքները հետաձգվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply