Հայաստանում գործող հեռուստառադիոհեռարձակողների գործունեության խարտիա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 12, 2010 12:29

Հայաստանում գործող հեռուստառադիոհեռարձակողները հրապարակել են իրենց գործունեության էթիկական սկզբունքների Խարտիա, որի նպատակն է ձեռնպահ մնալ հասարակայնորեն դրական գնահատվող արժեքների (ազնվության, մարդասիրության, անկաշառության, հասարակության այլ անդամների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, հայրենասիրության, գիտակրթական իդեալների) ոգով դաստիարակության դերը նսեմացնող, դրանց նկատմամբ հեգնանք, արհամարհանք, ծաղր պարունակող հրապարակումներից:

Խարտիան բաց է ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոհեռարձակողների համար: Այն կազմելու համար ուսումնասիրվել է  աշխարհի զարգացած երկրների զանգվածային լրատվության ոլորտի ինքնակարգավորման մեխանիզմների ձևավորման և դրանց գործառնության փորձը, այդ թվում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի և այլոց:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply