Մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2013 12:39

Մարտի 24-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտակայքում` “Զանգեր” կոչվող հատվածում, ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 07.27-ի սահմաններում փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակիշի ավտոմեքենան:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply