Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնի կոչումից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 24, 2013 10:20
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի ռինգում կայացած ռևանշ – մրցամարւում գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն ԱրթուրԱբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մենամարտը շարունակվեց 3 ռաունդ: Աբրահամը հոնքի վնասվածք ստացավ և չշարունակեց պայքարը: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ: 33-ամյա Արթուրը զրկվեց չեմպիոնի կոչումից: Այն իրեն վերադարձրեց 31-ամյա Շտիգլիցը:
Աբրահամն ու Շտիգլիցը նախկինում մրցել էին 2012-ի օգոստոսին: Արթուրը, հաղթել էր միավորներով և խլել էր Շտիգլիցին պատկանող չեմպիոնական գոտին:
Դիտվել է 1031 անգամ:





Facebook
Tweet This