Եգիպտացի հարսնացուն թունելի միջոցով անօրինական կերպով մտել է Գազա՝ իր պաղեստինցի փեսացուի հետ ամուսնանալու նպատակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2013 8:18

Սա մերօրյա Ռոմեո և Ջուլիետայի պատմությունն է:
Երիտասարդ սիրահար զույգը 21-ամյա Էմադ ալ-Մալալհան և 17-ամյա Մանալ Աբու Շանարը որոշել էին ամուսնանալ, սակայն միակ խնդիրը այն է, որ տղան պաղեստինցի է և բնակվում է Գազայի հատվածում, իսկ աղջիկը Եգիպտոսից է և սահմանային վերահսկողները նրան սահմանը անցնելու թույլտվություն չէին տվել:
Վեց ամիս ի վեր նշանված զույգը իրենց կապը պահպանել է միայն հեռախոսի միջոցով: Այնուամենայնիվ նրանք մի ծրագիր են մտածել:
Հագնելով իր հարսանեկան հագուստը՝ Մանալը իջել էր Եգիպտոսը Գազային կապող մութ թունելի մեջ Էմադին հանդիպելու համար:
Նրանք ձեռք ձեռքի բռնած քայլել են կես մղոն այնուհետև, դուրս գալով մթությունից, իրենց ընտանիքի անդամների հետ գնացել են հարսանյաց սրահ:
Գազայի և Եգիպտոսի միջև սահմանը փակ է 1994թ-ից ի վեր և երկու պետությունների միջև կառուցված երկաթբետոնե պատնեշը ունի ավելի քան ութ մետր բարձրություն, որի վրա տեղակայված են էլեկտրական սենսորներ:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply