Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ աշխարհի յոթ միլիարդ բնակչությունից վեց միլիարդը ունի բջջային հեռախոս, սակայն միայն 4,5 միլիարդը զուգարան ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2013 7:59

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ աշխարհի յոթ միլիարդ բնակչությունից վեցը միլիարդը ունի բջջային հեռախոս, սակայն նրանցից միայն 4,5 միլիարդն է, որ զուգարան ունի:
Այս շոկային տվյալները ստիպել են միջազգային կառույցին 2.5 միլարդ վտանգված առողջությամբ բնակչության սանիտարական պայմանները բարելավելու նպատակով համաշխարհային արշավ սկսել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիսոնը հայտնում է, որ այս ծայրահեղ վիճակը արտահայտում է ներկայումս աշխարհում տիրող ծայրահեղ աղքատությունը և հսկայական անհավասարությունը: Նրա կարծիքով այս հարցը պետք է անհապաղ լուծվի, որպեսզի աշխարհում 2015թ-ին սանիտարական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը կիսով չափ կրճատվի:
ՄԱԿ-ը հայտնում է, որ ձեռք առնված միջոցառումների շնորհիվ մինչև 2025թ-ը բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող վերոնշյալ հարցը կլուծվի:
Այս խնդիրը հանդիսանում է փորլուծության հիմնական պատճառը, որի հետևանքով յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի տվյալներով մահանում է 750,000 հինգ տարեկանից ցածր երեխա:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս խնդիրն ունեցող երկրների շարքին են պատկանում Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզյան, Կամբոջան, Եթովպիան, Քենյան, Մադագասկարը, Մալավին, Մոզամբիկը, Նեպալը, Նիգերիան, Սիերա Լիոնեն, Զիմբաբվեն, Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Չադը, Կոնգոն, Նիգերիան, Սուդանը և հարավային Սուդանը:
Միայն Հնդկաստանում բնակվում է այս խնդիրը ունեցողների 60 տոկոսը:
Սա հակառակվում է այն փաստին, որ Հնդկաստանում 2000թ-ի 45 միլիոն բջջային հեռախոսների թվաքանակը ներկայումս կտրուկ հասել է 1 միլիարդի:
Չնայած սանիտարական պայամանների բացակայությանը՝ այդ մարդիկ իրենց թույլ են տալիս ունենալ նվազագույնը 10 ֆունտ ստեռլինգ արժողությամբ բջջային հեռախոսներ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ համաշխարհային տնտեսական շահույթից սանիտարական պայմանների բարելավման և ջրի մաքրման համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել են տարեկան 170 միլիարդ ֆունտ ստեռլինգ:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply