Բերեզովսկին վերջին հարցազրույցում.”Ես կյանքի իմաստ չեմ տեսնում”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 24, 2013 4:05

Շաբաթ Մեծ Բրիտանիայում  վախճանված գործարար Բորիս Բերեզովսկին, մահից ժամեր առաջ ասել է, որ մեծ հիասթափություններ է ունեցել ու կյանքը կորցրել է իմաստը: Forbes-ի կայքում հրապարակվել է այն հարցազրույցը, որը տեղի է ունեցել Բերեզովսկու մահից ժամեր առաջ:

“Կարոտում է, արդյոք, Ռուսաստանը”,հարցին գործարարը պատասխանել է`”Ամենաշատը Ռուսաստան վերադառնալ եմ ուզում: Ես չպետք է հեռանայի Ռուսաստանից:(Կյանքը) կորցրել է իմաստը: Ես քաղաքականությամբ զբաղվել չեմ կամենում: Ես 67 տարեկան եմ: Ու ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ հետո”,ասել է  Բերեզովսկին:

Բրիտանական ոստիկանությունը ուսումնասիրում է Բորիս Բերեզովսկու մահվան հանգամանքները: Իրավապահները հայտնում են, որ  փախած օլիգարխի մահվան պատճառների մասին խոսելը վաղ է: Այժմ Ասկոտ քաղաքում Բերեզովսկու տունը շրջափակված է, ոչ մեկին չեն թողնում ներս: Տեղում աշխատում են քիմիական, բիոլոգիական և ռադիոակտիվ ճառագայթման պաշտպանության մասնագետներ: Նախնական տվյալների համաձայն Բերեզովսկու մահվան պատճառ կարող էր լինել սրտի կանգ առնելը, բայց չի բացառվում ինքնասպանության վարկածը:

Դիտվել է 1895 անգամ:
Print Friendly

Leave a Reply