Մարտի 23-ից հետո զինադադար ենք հայտարարում. Մուրադ Քարայըլան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 23:56

Օրերս Նովրուզի կապակցությամբ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Դիարբեքիրում հնչեցված ուղերձից հետո հետաքրքրությամբ սպասվում էր, թե դրան ինչ արձագանք կտա PKK-ի Քանդիլի շրջանի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը, ով Օջալանից հետո կուսակցության առաջատարն է համարվում: «Օջալանին ազատություն, Քրդստանին՝ կարգավիճակ» գրությամբ պաստառներով հրապարակում, տոնի մասնակիցները, ձեռքներին Օջալանի նկարները բռնած, կարգախոսեր են բացականչել: Ահա այս տեսարանների ներքո էլ հրապարակվել է Քարայըլանի պատասխանը:
«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Nuce TV»-ով Գերմանիայի Բոն քաղաքում կազմակերպված Նովրուզի տոնակատարության ժամանակ տարածվել է Մուրադ Քարայըլանի քրդերեն հայտարարությունը, որտեղ նա ասում է. «Մարտի 23-ից հետո զինադադար ենք հայտարարում: Եթե խորհրդարանն ու կառավարությունը հանձնաժողով կազմելով իրավական հող նախապատրաստեն, ապա հետ էլ կքաշվենք»:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply