Վիոլետ Գրիգորյանը Ազատության հրապարակում առաջին անգամ մտքի ու քննարկման ազատություն է գտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2013 23:52

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ասես ամփոփել է «Բարևի հանրահավաքների» մինչ օրս կերտված պատմությունը և եկել եզրահանգման, որ Ազատության հրապարակում առաջացել է նոր մշակույթ:
«Առաջին անգամ Օպերայի հավաքների պատմության մեջ չկա առաջնորդի կուլտ, չկա ինքնաքննադատություն բացառող պաշտամունք: Մի կողմից սա խոչընդոտում է քաղաքական պայքարի կիրքը կրիտիկական կետի հասցնելու հնարավորությանը, բայց իրատես լինելու դեպքում կարելի է թեկուզ ցածրաձայն խոստովանել, որ առաջին անգամ հավաքվածները սթափ են… Հրապարակ եկողների մեջ կան 2008-ին հրապարակում պայքարողներից որոշ մարդիկ, նրանք, որոնք չսևեռվեցին անձի պաշտամունքի միշտ, հավիտյան, առանց բացառության միշտ անառողջ վիճակի վրա:  Չկան մտքի ու քննարկման տաբուներ: Սրանով այսօր Օպերայի հրապարակում հավաքվող հասարակությունն առաջին անգամ հիշեցնում է հասարակություն, քանի որ հարթակից ներքև կանգնածների մեջ և միջև քննարկվում են բոլոր տարբերակները` ամենաանցանկալիից մինչև երանելի ամենաանհավանականը: Քննարկվում է հարթակից հնչող խոսքը, կուրորեն չի ընդունվում ամեն հնչած նախադասություն: Սա իրականում նորություն է Օպերայի հրապարակում», – գրել է բանաստեղծուհին:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply