Հռոմի Պապը կհանդիպի Բենեդիկտոս XVI-ի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 23:32

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է հանդիպել Բենեդիկտոս XVI-ի հետ:
Արգենտինացի Պապը ուղղաթիռով կժամանի Հռոմ, որի մոտակայքում գտնվող Կաստել Գանդոֆոյի լճափի կալվածքում հրաժարականից հետո բնակվում է Բենեդիկտոսը:
Նորընտիր և նախկին հովվապետերի հանդիպումը կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջինն է:
Նրանց հանդիպումը կլինի գաղտնի:
Երկու հովվապետերը միմյանց ճանաչել են երկար ժամանակ: 2005թ կոնկլավում Բերգոգլիոն Բենեդիկտոսի գլխավոր մրցակիցն է եղել:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply