Արոնյանը բավարարվեց կես միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2013 23:42

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին կեսը: 7 -րդ տուրից հետո  Լևոն Արոնյանը կարող էր դառնալ միանձնյա առաջատար, սակայն մեր երկրի ներկայացուցիչը, առավելություն ունենալով Ալեքսանդր Գրիշչուկե հետ պարտիայում, ի վերջո բավարարվեց խաղաղ արդյունքով: Մրցակիցները կատարեցին 43 քայլ:

Մյուս առաջատարը` Մագնուս Կառլսենը, պարտվում էր Թեյմուր Ռաջաբովին, սակայն կարողացավ փկվել անախորժությունից և նույնպես կես միավոր վաստակեց: Խաղաղ ելք ունեցան նաև Գելֆանդ – Կրամնիկ, Իվանչուկ Սվիդլեր հանդիպումները:

Արոնյանը և Կառլսենն ունեն 5-ական միավոր: Առաջատարներից 1,5 միավորով հետ են մնում Կրամնիկը և Սվիդլերը:

8-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Կառլսենի հետ:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply