Ոսկե և բրոնզե մեդալներ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2013 19:45

Թբիլիսիում անցկացվող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում հաղթեց 21-ամյա Արթուր Ալեքսանյանը: Եզրափակչում գյումրեցի մարզիկն  առավելության հասավ բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևի նկատմամբ` 2:0 (3:0, 3:0): Մեր ըմբիշը հաղթեց երկու մրցափուլում: Ի պատիվ նրա հաջողության հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը: Արթուրը հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 1:0, 3:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում նա 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին:

120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյան, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը, արժանացավ բրոնզե մեդալի:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply