Թուրքիայի վարչապետը մեկնելու է Գազա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 23:21

Այն բանից հետո, ինչ Իսրայելը իր ներողությունն է հայտնել Թուրքիային, վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել է , որ նախ մեկնելու է Գազա, այնուհետև` ԱՄՆ, հաղորդում է թուրքական “Հաբերլեր” լրատվական կայքը:
Էրդողանը նշել է, որ ապրիլ ամսին մեկնելու է Գազա, իսկ մայիսին ուղևորվելու է ԱՄՆ:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ`ներողություն հայտնելով 2010թ. իսրայելական հատուկ նշանակության ջոկատների կողմից թուրքական նավի վրա հարձակման համար: Երկու ղեկավարները փոխհատուցման հետ կապված համաձայնության են եկել:
Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող “Ազատության տորմիղի” նավերը: Սպանվել էին գործողության 9 մասնակիցներ, բոլորն էլ թուրքեր: Դրանից հետո կտրուկ վատացել էին թուրք-իսրայելական հարաբերությունները։ Իսրայելը հրաժարվում էր ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել մահացածների ընտանիքներին։

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply