Իրանում ձերբակալվել է ադրբեջանցի 41 ակտիվիստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 17:04

Իրանի Սերաբ քաղաքում վերջին մի քանի օրվա ընթացքում ձերբակալվել է 41 ադրբեջանցի ակտիվիստ , հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Ձերբակալվածները հիմնականում 20-35 տարեկան անձինք են, ովքեր մեղադրվում են Հարավային Ադրբեջանի ազգային արթնացման շարժման հետ կապեր ունենալու և զենք ու զինամթերք պահելու մեջ:

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ բանտում ձերբակալվածները  կտտանքների են ենթարկվել:

Նշենք, որ Հարավային Ադրբեջանի ազգային արթնացման շարժումը պայքարում է այսպես ասված Միավորված ադրբեջանական պետություն ստեղծելու համար, որի մեջ կընդրգկվի Հյուսիսային Ադրբեջանը (ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը) և այսպես կոչված Հարավային Ադրբեջանը(Իրանի Ատրպատական նահանգը):

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply