Շառլ Ազնավուրը կայցելի Թուրքիա, եթե բացվի Հայաստանի հետ սահմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2013 16:12

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը ֆրանսալեզու La Liberté պարբերականի հետ զրույցում ասել է, որ իր երազանքն է այցելել Թուրքիա և ինքը կայցելի, եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը։

«Իմ երազանքն է այցելել Թուրքիա։ Թուրքերի մասին ոչ մի վատ բան չեմ ասել, սակայն երբ խոսում եմ Ցեղասպանության մասին, քույրս և բարեկամներս ինձ ասում են, որ չայցելեմ այնտեղ, քանի որ ես ինձ դրանով կսպանեմ»,– ասել է Շառլ Ազնավուրը։

Նա նշել է, որ տարիներ շարունակ իր թուրք ընկերներն իրեն հրավիրել են Թուրքիա։

tert.am
«Եթե թուրքերը համաձայնեն բացել սահմանները, այդ դեպքում ես կգնամ, նույնիսկ եթե Ցեղասպանության ճանաչման հարցը լուծված չլինի։ Սահմանի բացումը կթեթևացներ շատերի հոգին։ Ինչպիսի ճանապարհորդություն կլիներ դա»,– ավելացրել է նա։

Շառլ Ազնավուրը նաև նշել է, որ ինքը եղել է միայն Ստամբուլում, որտեղ երգել է երիտասարդ տարիներին, երբ դեռ սկսնակ էր։ «Այդ ժամանակ նրանք պետք է որ նկատած չլինեին, որ ես հայ եմ»։

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply