Եվա Ռիվասն ավտովթարի է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2013 16:00

Ռուսաստաբնակ հայ երգչուհի, 2011 թվականին «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին՝ նաեւ լուսանկար տեղադրելով:

«Երեկ ավտովթարի եմ ենթարկվել: Տեսքս ահավոր է, բայց ավելի լավ է, քան ինքնազգացողությունս: Դեմքիս այնքան կապտուկներ կան, կարծես ինձ ծեծել են: Տրամադրությունս սարսափելի է: Կարինե Պետրոսյանը, Փառք Աստծո, ավելի լավ է: Այլեւս այդ տաքսին չենք պատվիրի»,- գրել է նա:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply