Օսկարակիր «Արգո» ֆիլմը Իրանից հետո քննադատության է արժանցաել նաև Նոր Զելանդիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 13:59

Այս տարի երեք Օսկարի արժանացած «Արգո» ֆիլմը, որը պատմում է Իրանի իսլամական հեղափոխության տարիների մասին, մեծ քննադատության էր արժանացել Իրանում: Այնտեղ համարել էին, որ ֆիլմը վնասում է երկրի վարկանիշին: Ահա ֆիլմը քննադատության է արժանացել նաև Նոր Զելանդիայում: 1979 Թեհրանում պատանդ մնացած վեց ամերիկացիների ազատման օպերացիան ներկայացնող ֆիլմի մասին այսպիսի արձագանք է հայտնվել. «Անգլիացիները երես թեքեցին պատանդներից, զելանդացիներն էլ դռնից դուրս արեցին, միայն կանադաացիներն էին, որ գրկաբաց ընդունեցին»:

«Radikal»-ը գրում է, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ այն ժամանակ Իրանում Նոր Զելանդիայի դեսպան Քրիս Բիբայը, ամերիկացի վեց պատանդների համար բացել էր դեսպանատան դռները: Ամերիկացիները երկար ժամանակ մնացել են դեսպանի մոտ, սակայն վտանգավոր լինելու պատճառով նա խնդրել է, որ վերջիններս հեռանան: Չնայած զելանդացիների քննադատությանը՝ երկրի վարչապետ Ջոն Քեյը նշել է, որ չպետք է մոռանալ, որ ֆիլմը ոչ թե վավերագրական է, այլ գեղարվեստական:

 

 

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply