Օջալանի ուղերձից հետո զիված պայքարի 99 տոկոսը արդեն դադարել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 13:57

Դիրաբեքիրում տեղի ունեցած Նովրուզի տոնակատարությունից հետո առաջին անգամ խոսել է Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիթաշը: Նա անդրադարձել է թուրքական դրոշի բացակայության շուրջ ծավալված քննարկումներին և Աբդուլլահ Օջալանի՝ զինված ուժերի երկրից դուրս գալու մասին կոչին:

«Radikal»-ը գրում է, որ ըստ Դեմիթաշի՝ Օջալանի ուղերձից հետո զիված պայքարի 99 տոկոսը արդեն դադարել է: Նա նշել է, որ զինվածների հետ քաշվելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություն անելու պարագայում Թուրքիայում PKK-ի ոչ մի անդամ չի մնալու: «Կարծում եմ՝ զինվածները շատ արագ հետ կքաշվեն»,-նշել է Դեմիրթաշը: Նրա համուզմամբ՝ խորհրդարանը օրենսդրական փոփոխություն կատարելիս ինչ որ առումով խաղաղության հաստատման որոշում ընդունած կլինի: «Առաջիկայում Իմրալը կղզի կարող է 4-րդ պատվիրակությունը գնալ»,-ասել է Դեմիրթաշը:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply