Նախօրեին հայտնաբերված գողության, խուլիգանության և խարդախության դեպքերը` համառոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2013 12:27

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունրց տեղեկացնում են.

Ավազակային մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին վերակենդանացման բաժանմունքում

Մարտի 22-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել են 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարտի 22-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով՝ ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ: Խափանման միջոցը` կալանք:
Արմեն Ա.-ն գտնվում է նշված բուժհիմնարկում՝ ոստիկանական վերակարգի հսկողության տակ:

Դրամապանակ գողացողը հայտնաբերվել է

Մարտի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1949 թ. ծնված Վիրաբ Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ին, Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մուտքի աստիճաններին դրված, մի կնոջ պատկանող պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Մարտի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Թոթովենցի փողոցի 17 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1964 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 26-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Սերգեյ Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին բերման ենթարկեցին ռեստորանային համալիրի մոտից

Մարտի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները Երևան-Սևան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կոնստանտին Հ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 25-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Խափանման միջոցը` կալանք:

Խարդախության մեղադրանքով հետախուզվող՝ Արագած գյուղից

Մարտի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արագած գյուղից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Անդրանիկ Տ.-ն, որը մարտի 20-ից Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
Անդրանիկ Տ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply