Հայտնի է բրյուսովցիների լավագույն ձայնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 23, 2013 11:27

Մարտի 22-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունցավ «Երգում են 1-ին կուրսեցիները» խորագրով մրցույթ-համերգի եզրափակիչ փուլը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ողջունելով ուսանողներին, մաղթեց, որպեսզի ԵՊԼՀ-ում միշտ հնչեն երգն ու ծիծաղը։ Իսկ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Թունյանը նկատեց, որ բուհի ուսանողներն աչքի են ընկնում ոչ միայն լեզվական գիտելիքներով և հասարակական ակտիվությամբ, այլև երգելու տաղանդով։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և համալսարանի ղեկավարությանը՝ ուսխորհրդին մշտապես աջակցելու համար:

Մրցույթի նախընտրական փուլը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին, որի ընթացքում ընտրվել էին լավագույն 5 կատարողները։ Եզրափակից փուլում ժյուրիի կազմում էին երգիչ Անդրեն, հաղորդավար, նախկին բրյոսովական Գոհար Գասպարյանը, «Վիտամին ակումբի» հումորիստ Գարիկ Պապոյանը, ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը և բուհի մշակութային միջոցառումների համակարգող Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

«Երգում են 1-ին կուրսեցիները» մրցույթի մասնակիցները հանդես եկան անհատական կատարումներով, այնուհետև ոչ մրցութային զուգերգերով երգեցին հայ էստրադայի երիտասարդ երգիչ-երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանի, Սրբուհի Սարգսյանի, Արծրուն Խանգելդյանի, Արթուր-Ալեքի, Մարի և այլոց հետ։

Թեժ պայքարի արդյունքում մրցույթի հաղթող ճանաչվեց Հայկանուշ Սաժումյանը։ Նա կստանա մեկ երգ անվճար ձայնագրելու իրավունք:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply