Այսօր օդերևութաբանի համաշխարհային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2013 11:09

Այսօր օդերևութաբանի համաշխարհային օրն է:

Այն նշում են աշխարհի 188 օդերևութաբանական կազմակերպություններ` այդ թվում նաև Հայաստանը: Հայաստանի հիդրօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը 1954 թվականից Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության անդամ է, եւ տեղեկատվական փոխանակություն է կատարում աշխարհի իր գործընկեր կազմակերպությունների հետ:

1843 թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) բացվել է Հայաստանում առաջին օդերևութաբանական կայանը, այնուհետև` 1844 թ. օդերևութաբանական կայան է բացվել Երևանում: 1890 թ. օդերևութաբանական կայան է բացվել Գավառում: 1930 թ. ՀՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ ստեղծվել է Հիդրոօդերևութաբանական կոմիտեն: 1979 թ. Հիդրոօդերևութաբանական ծառայությունը վերակազմավորվել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի հսկողության հանրապետական վարչության:

1992 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ՀՍՍՀ հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության վարչությունը վերանվանվել է ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանական վարչության:

1992 թ. Հայաստանն անդամակցում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը (ՀՕԿ):

1992 թ. Հայաստանն անդամակցում է ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդին:

2002 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (Հայպետհիդրոմետ):

2007 թ. ընդունվել է ՀՀ հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգը:

2009 թ. ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար Հայպետհիդրոմետին շնորհվել է ՀՀ կառավարության դիպլոմ
Հայպետհիդրոմետի համակարգում  գործում է 47 օդերևութաբանական (այդ թվում` 3 մասնագիտացված և 6 դժվարամատչելի) կայան և գետավազանային հիդրոլոգիական կայանների 94 (այդ թվում` 4 լճային և 4 ջրամբարային) դիտակետ:

 

Աշխարհում օդերեւութաբանի տոնը նշում են 1951 թվականից: Հայաստանում այն պետականորեն ընդունվել է 2002-ին:

 

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply