“Մոլորակի ժամին” կհանգչեն Ազատության արձանն ու Կրեմլի աշտարակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 23, 2013 10:46
Աշխարհի ավելի քան 7 հազար քաղաք կմասնակցի “Մոլորակի ժամին”: Այսօր Մոսկվայի ժամանակով 20:30-ին այդ քաղաքների բնակիչները կանջատեն լույսերը ու կփորձեն չօգտվել էլեկտրականությունից: Խավարի մեջ կթաղվեն Նյու Յորքի Ազատության արձանը, Թայմ-սքվեր հրապարակն ու երկնաքերները` ներառյալ Էմփայր-սթեյթ-բիլդինգը: Լոնդոնում խավարի մեջ կհայտնվի Բուքինգհեմյան պալատը ու խորհրդարանի շենքը: Փարիզում կանջատվեն Էյֆելյան աշտարակը լուսավորող սարքավորումները, Լուվրն ու Ելիսեյան դաշտերը: Մեկ ժամով կմթնի նաև Չինական մեծ պատը: Այս տարի ակցիային կմասնակցի նաև Ռուսաստանը. Պուտինի կարգադրությամբ, կանջատվի Կրեմլի արտաքին լուսավորությունը: Խավարի մեջ կհայտնվի պատմության թանգարանը և անգամ Անհայտ զինվորի հուշարձանը, կանջատվեն նաև Վասիլի Երանելու տաճարի լուսասարքերը: Ընդհանուր առմամբ Մոսկվայում 80 շենք “կմարի”: Իսկ Սանկտ Պետերբուրգում այդ ժամին կանջատվեն նաև Էրմիտաժի լապտերները:






Facebook
Tweet This
Email This Post
