Նախկին ՕԵԿ-ականը ուզում է օրինաց երկիր կառուցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2013 10:16

«Բարև, Երևան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի ղեկավարն է: Նախկին ՕԵԿ-ականը հայտարարել է, որ ինքը «ճամբարափոխ» է եղել այն պատճառով որ հասկացել Է, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նպատակներ ունի: «Նպատակները նույնն են, օրինաց երկիր կառուցելու գաղափարն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆին այսօր ուզում է, որ մենք բոլորով միասին կառուցենք օրենքի երկիր»,-նշել է Բաղդասարյանը: Ըստ թերթի զրուցակցի` ինքն ՕԵԿ-ից դուրս է եկել այն ժամանակ, երբ հասկացել է, որ ՕԵԿ-ը «շեղվել» է իսկական ճանապարհից: Հիմա Բաղդասարյանը կփորձի օրինաց երկիր կառուցել «ժառանգաբար»:

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply