Լիբանանի կառավարությունը ցրվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 2:32

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին ուրբաթ երեկոյան, մարտի 22-ին հայտարարել է իր կաբինետի պաշտոնաթողության մասին: Ինչպես հայտնում է “Ալ Ջազիրա” հեռուստաալիքի կայքը, համապատասխան հայտարարություն արել է  վարչապետը Բեյրութում տեղի ունեցած մամլո-համաժողովի ժամանակ: Պատճառը ճգնաժամն է, որ ստեղծվել է շիիթական “Հզբոլահ”-ի ու նրա դաշնակիցների կողմից  անվտանգության ծառայության  ղեկավարի իրավասությունների ժամկետն արգելափակելու ու խորհրդարանական  ընտրությունները վերահսկող օրգան ստեղծելու պատճառով :

“Ալ Արաբիան” նշում է, որ Միկատիի կառավարության ցրումը վատթարացնում է Լիբանանում տիրող իրավիճակը, որը սրվել է Սիրիայի նախագահ Ասադին պաշտպանող “Հզբոլահի” ու նրա հակառակորդների միջև  հարաբերություների  հետևանքով:

Միկատին վարչապետ էր նշանակվել 2011-ին:

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply