Իսրայելը իր ներողությունն է հայտնել Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 0:00

«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով կառավարական աղբյուրներից ստացված տեղեկությունը, հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ ներողություն է հայտնել 2010 թվականին իսրայելական հատուկ նշանակության ջոկատների՝ թուրքական «Մամի Մարմարա» նավի վրա հարձակման համար: Այս տեղեկությունը հաստատել են նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Նեթանյահուն ընդգծել է, որ ցավում է կատարվածի համար, որը ողբերգական հետևանքներ ունեցավ: Նրա խոսքերով՝ իսրայելական ջոկատների գործողություններում «սխալներ են թույլ տրվել»: Հայտնի է դարձել, որ վարչապետ Էրդողանը ընդունել է իսրայելական վարչապետի ներողությունները:
2010 թվականի մայիսի 31-ին իսրայելական հատուկ նշանակության ջոկատները հարձակվել էին Գազա մեկնող թուրքական «Մամի Մարմարա» նավի վրա, ինչի արդյունքում 9 մարդ էր զոհվել, 30-ը՝ վիրավորվել: Այս դեպքից հետո էականորեն փոխվեցին Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, որոնց միջև մինչ այդ բավականին բարձրամակարդակ համագործակցություն կար: Արդյունքում այդ հարաբերությունները գնալով ավելի վատացան և հասան այն բանին, որ Անկարան հետ կանչեց իր դեսպանին Թել Ավիվից:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply