«Մենակը» վեպի հեղինակի նվերը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 22, 2013 22:55

Գրող, լրագրող, հրապարակագիր Աշոտ Աղաբաբյանը, ով ընթերցասեր հասարակությանը հայտնի է հատկապես իր «Ռեզիդենտը» վեպով, այսօր ԵՊՀ ժուռնալսիտիկայի ֆակուլտետի լավագույն առաջադիմությամբ 40 ուսանողներին նվիրեց իր նոր վեպը` «Մենակը»: Այս գիրքը, ինչպես և «Ռեզիդենտը», արդեն իսկ մեծ հետաքրքրություն է ձևավորել իր շուրջ, և ապագա լրագրողների համար մեծ անակնկալ էր ստանալ այն` հեղինակի մակագրությամբ:
Աշոտ Աղաբաբյանը ուսանողների հետ հանդիպման ընթացքում մի փոքր պատմեց վեպի ստեղծման պատմությունը և ասաց, որ կցանկանար նոր հանդիպում կազմակերպել, երբ ուսանողները պատրաստ կլինեն քննարկել կարդացածը:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply