Քաթարը պատրաստ է հյուրընկալել 2022թ Աշխարհի գավաթի առաջնությունը թե՛ ամռանը, թե՛ ձմռանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 22:49

Քաթարը պատրաստ է հյուրընկալել 2022թ Աշխարհի գավաթի առաջնությունը թե՛ ամռանը, թե՛ ձմռանը: Սրա մասին տեղեկացրել է տեղական կազմակերպչական հանձնաժողովը:
Հանձնաժողովը ասել է, որ իրենց առաջարկին համաձայն՝ Քաթարը մտադրված էր հյուրընկալել ամառային Աշխարհի գավաթը:
Ավելի վաղ FIFA-ի նախագահ Սթեփփ Բլաթթերը հայտարարել էր, որ առաջնության օրերի փոփոխության դեպքում, ստիպված կլինեն նոր ընտրություններ կազմակերպել:
Քաթար 2022 գերագույն հանձնաժողովը տեղեկացրել է, որ արդեն բազմաթիվ ֆութբոլի որոլտում բազմաթիվ անձինք հայտնել են իրենց գերապատվությունը խաղերը անցկացնել ձմռանը:
Չնայած Քաթարում ամռանը օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 50◦ ցելսիուսի, հանձնաժողովը ասել էր, որ մարզադաշտերում, մարզանքի տարածքներում և հասարակական վայրերում կապահովի օդորակումը:

Դիտվել է 2883 անգամ:
Print Friendly

Leave a Reply