ԱԳ նախարարն ընդունեց Զորյան ինստիտուտի ներկայացուցիչներին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 22, 2013 22:06

Մարտի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Կանադայի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանին և նախագահ Գրեգ Սարգսյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը և ներդրումը Հայոց Ցեղասպանության և արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշեց նաև, որ կատարված գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները խոսում են ինստիտուտի մեծ ներուժի մասին:
Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրեցին կառույցի գործունեությունը և ապագա ծրագրերը:
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին ԱԳՆ-ի և Զորյան ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply