Օզբիլիսը կմիանա Հայաստանի հավաքականի իր թիմակիցներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 22, 2013 21:17

Ռուսական «Սպորտ Էքսպրեսը» տեղեկացնում է, որ Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը միանալու է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներին, որոնք նախապատրաստվում են աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մարտի 26-ին Երևանում կայանալիք Չեխիայի ընտրանիի հետ հանդիպմանը:

Ինչպես հայտնի է, նա վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի՝ «Կուբան» – «Դինամո» (1:1) խաղի  ժամանակ և բուժզննում էր անցնում Հոլանդիայում: Պարզվել է, որ ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ: Բայց հայտնի չէ, նա կմասնակցի՞  Հայաստանի հավաքականի հանդիպմանը, թե՞ ոչ:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply