IPGA. Ադրբեջանում մարտը դարձավ “մահացու ամիս” մարդու իրավունքների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 21:19

Ադրբեջանի հարցով իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային գործընկերային դաշինքը՝ IPGA-ը, հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է վերջին շաբաթներին Ադրբեջանում տեղի ունեցած ձերբակալություններն ու մարդու իրավունքների խախտման դեպքերը:
 
«2013թ. մարտն Ադրբեջանում “մահացու ամիս էր”  խոսքի ազատության և բոլոր նրանց համար, ովքեր իրենց խոսքի ազատության իրավունքն էին իրացնում հասարակական կարևորություն ունեցող հարցերի առնչությամբ ու քննադատում էին Ադրբեջանի իշխանություններին”,- ասված է դաշինքի հայտարարության մեջ, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը :
 
Դաշինքը նշում է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության շրջանում ակտիվություն է նկատվում: Սակայն այդ ամենին իշխանությունները պատասխանում են  ֆիզիկական բռնությամբ, ձերբակալություններով և տուգանքներով:

IPGA-ն որպես օրինակ նշում է մարտի 12-ին ադրբեջանական անկախ “Խուրալ” թերթի խմբագիր Ավազ Զեյնալիի նկատմամբ կայացված վճիռը, համաձայն որի վերջինս 9 տարվա ազատազրկման դատաապրտվեց դրամաշորթության մեղադրանքով:
 
Մարտի15-ին 3-ական տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեցին “Խայալ” հեռուստաալիքի գործադիր տնօրեն, լրագրող Վյուգար Գոնագովը և հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Զաուր Գուլիևը:
 
Մարտի 14-ին ձերբակալվեց NIDA շարժման ակտիվիստ Ռաշիդ Հասանովը, իսկ դրանից մի քանի օր առաջ ձերբակալվել էին նույն այդ շարժման այլ անդամները՝ Բախտիյար Գուլիևը, Շահին Նորվուզլին, Մամեդ Ազիզովը: Նրանք բոլորը մեղադրվում են դյուրավառ շշերի կիրառմամբ անկարգություններ նախապատրաստելու և թմրանյութ պահելու մեղադրանքով:
 
Մարտի 14-ին 2 ամսով երկարաձգվեց Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի կալանքի ժամկետը:
 
Մարտի 6-ին Մարդու իրավունքների ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում էր, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են հասարակական այդ կազմակերպության անդամ, իրավապաշտպան Ռեբեկա Վինսենթի մուտքը երկիր:
 
Մարտի 18-ին տապալվել է “Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում աշխատանքը” խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էին մի խումբ իրավապաշտպաններ:
Մարտի 15-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևն օտարեկրյա հասարակական կազմակերպություններին մեղադրեց Ադրբեջանի “ներքին գործերին” խառնվելու մեջ:  

 Հաշվի առնելով վերոնշյալը՝ IPGA-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել.
 
Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրենց խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձանց:
Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Իլգար Մամեդովին:
Արդյունավետ և միջազգային բոլոր նորմերին համապատասխան հետաքննություն անցկացնել Էլմար Հուսեյնովի և Ռաֆիկ Թագիի սպանության (ադրբեջանցի հայտնի գրող, հրապարակախոս, սպանվել է 2011թ.) առնչությամբ և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին ու պատվիրատուներին:
Հետաքննել և պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնության և հետապնդումների բոլոր դեպքերը, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին ու պատվիատուներին:
Փոփոխության ենթարկել խոսքի ազատությունը սահմանափող օրենքները, այդ թվում՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը :
Հարգել խոսքի և խաղաղ հավաքների`ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ազատության իրավունքը:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply