Հայաստանի երկրորդ մեդալը Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 22, 2013 21:02

Թբիլիսիում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Մուսա Մուրթազալիևը 84 կգ քաշայինների  եզրափակչում 0:4 (0:2, 0:2) հաշվով պարտվեց վրացի Դաթո Մարսագիշվիլիին և բավարարվեց արծաթե մեդալով: Մուրթազալիևը հաղթել էր սլովակ Միխայել Բոդնարին,  Ուկրաինայի ներկայացուցիչ Իբրահիմ Ալդատովին, մոլդովացի Պյոտր Յանուլովին:

Սա Հայաստանի երկրորդ մեդալն էր: 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

 

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply