Հսկայական թուրքական դրոշ՝ ի պատասխան քրդերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 18:47

Երեկ Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ թուրքական դրոշի բացակայությունը անհանգստացրել է ոչ միայն վարչապետ Էրդողանին, այլև քաղաքական մյուս կուսակցություններին:
Այսպես «Radikal»-ը հաղորդում է, որ Էրդողանի՝ «Նման վճռական հանրահավաքի ժամանակ պետք է թուրքական դրոշ լիներ» հայտարարությունից հետո Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխամասի շենքից հսկայական թուրքական դրոշ է կախվել: Նման կարգադրություն անձամբ արել է կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ում նույնպես դուր չի եկել Դիարբեքիրում թուրքական դրոշների բացակայությունը: Քըլըչդարօղլուն այս կապակցությամբ կուսակցության անունից միակ արձագանքը հրապարակել է «Twitter» սոցիալական կայքում: Այնտեղ նա տեղադրել է թուրքական դրոշով նկարը և գրել՝ «Դեմքդ մի՛ խոժոռիր, քե՛զ մատաղ լինեմ ո՜վ նազելի մահիկ» արտահայտությունը:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply