Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ Աթենքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 17:00

Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հունաստանում համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Այն իրականացնելու է իր աշխատանքը` համագործակցելով Հայաստանի և Հունաստանի համապատասխան պետական ու հասարակական կառույցների հետ: Հանձնաժողովը սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Սփյուռքի համանման կառույցների հետ:
Նիստի ընթացքում քննարկվեցին նորաստեղծ մարմնի առջև կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները, առաջիկա քայլերը և հնարավոր միջոցառումների շրջանակը: Հանձնաժողովի անդամները մտքեր փոխանակեցին կազմակերպչական հարցերի շուրջ, հանդես եկան աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով և մեկնաբանություններով:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply