Դուդուկի համերգ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 17:39

Մարտի 17-ին լեփ-լեցուն էր Վիրահայոց թեմի «Հայարտունե կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճը: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի Գևորգ Դաբաղյանի դուդուկի դասարանի ուսանող Արսեն Պետրոսյանը, արձագանքելով Վրաստանցի շնորհալի երգող Ռուբեն Ոսկանյանի մտահղացմանը, իր մասնակցությունն էր բերել սիրիահայերի օգնության բարեգործական գործողությանը և թբիլիսիում հանդես գալ մենահամերգով:
Ի տարբերություն Երևանի, սա Թբիլիսիում Արսեն Պետրոսյանի առաջին մենահամերգն էր, որի նպատակն էր ավանդը բարեգործական գործությանը և ծանոթությունն ու շփումը թբիլիսահայ հանդիսատեսի հետ:
Մենահամերգին իրենց մասնակցությունն էին բերել շնորհալի մեներգիչ Ռուբեն Ոսկանյանը, դուդուկահար Վանիկ Մկրտչյանը, երևանցի դհոլահար Գևորգ Ավետիսյանը, «Հայարտունե կենտրոնի «Ջեյրանե պարային համույթը (պարուսույց Սվետլանա Երիցյան), մենապարուհի Լիանա Մարգարյանը, ասմունքող՝ թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանը, երեկոյի ընթացքում հնչեցին ազգային, ժողովրդական երգեր, անակնկալ էր, երբ հանդիսատեսի խնդրանքով կատարվեց “Strangers in the Night” ստեղծագործությունը դուդուկի մեկնաբանությամբ:
Երիտասարդ շնորհալի դուդուկահարին կայացած մենահամերգի կապակցությամբ շնորհավորեցին բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը և Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը:
Երեկոյին գեղեցիկ երանգ հաղորդեց համերգի վարող, «Հայարտունե մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի խոսքն ու գեղեցիկ ասմունքը: Հանդիսատեսի կողմից կատարված բարեգործությունը կփոխանցվի սիրիահայերի օգնության հաշվեհամարին:

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply