Բարակ Օբամայի դեսպան պարոն Հեֆերնը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 22, 2013 17:32

«Բարակ Օբամայի դեսպան պարոն Հեֆերնը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին». գրառումը Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Ազատության հրապարակում հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ջոն Հեֆերնը առանձնազրույց են ունեցել, որի մանրամասներին դեռևս ոչ ոք տեղյակ չէ: Հավանական է, որ այդ մասին Րաֆֆի Հովհաննիսյանը կխոսի այսօր ժամը 18:00-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply