Փենսիլվանիա նահանգի ներկայացուցիչների պալատը ճանաչել է Խոջալուի «ցեղասպանությունը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 17:27

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ներկայացուցիչների պալատը Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանությունը» ճանաչող բանաձև է ընդունել: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը, հաղորդում է ադրբեջանական «Contact» կայքը:

Փաստաթղթում նշված է, որ «Խոջալուի դեպքերը  հայկական զինված ուժերի կողմից դեռ 1988-ից Լեռնային Ղարաբաղոււմ իրականացվող ագրեսիվ ռազմական քաղաքականության և էթնիկ զտումների բաղկազցուցիչ մասն են»:

Համաձայն «Contact»-ի` համանման փաստաթղթեր ընդունել են նաև ԱՄՆ Միսիսիպի, Մեն, Տեխաս, Արքանզաս, Օկլահոմա, Նյու Մեքսիկո և Թենեսի նահանգները:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply