73-ամյա Թինա Թյորներն ամուսնանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 17:21

Հայտնի երգչուհի Թինա Թյորները` Golden Eye հիթի կատարողը, որը հնչում է “բոնդիական” ֆիլմերից մեկում, հայտարարել է իր մենեջեր Էրվին Բախի հետ իր նշանադրությոն մասին :

Թինա Թյորները և Էրվին Բախը, որը նրա մենեջերն էր դարձել 80-ականների կեսերին, միասին են արդեն 27 տարի: Մի քանի տարի առաջ Բախը առաջարկեց երգչուհուն իր կինը դառնալ, բայց Թինան մերժեց : Բայց այսօր երաժշտական մրցանակ MOBO կայքում հաղորդում հայտնվեց , որ Թյորները փոխել է իր որոշումը և պատրաստվում է ամուսնության:

90-ականների կեսերից  ամերիկուհի Թյորները և գերմանացի Բախը ապրում են Շվեցարիայում: Վերջերս ութ “Գրեմմի” մրցանակների դափնեկիրուհին հրաժարվել էր ամերիկյան անձնագրից, որպեսզի ստանա Շվեցարիայի քաղաքացիություն:

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply