Հռոմի պապը խրախուսում է մուսուլմանների և աթեիստների հետ երկխոսությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 17:24

Ուրբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է զարգացող երկրիների «հոգևոր աղքատությունը» և կոչ է արել կաթոլիկ եկեղեցուն ակտիվացնել իսլամի և աթեիզմի հետ երկխոսությունը:

«Կարևոր է ուժեղացնել տարբեր կրոնների հետ մեր երկխոսությունը: Ես հատկապես նկատի ունեմ իսլամը»,-Վատիկանում ասել է հովվապետը արտերկրի դեսպաններին:

Ֆրանցիսկոսը նաև ընդգծել է անկրոններին հասանելի դառնալու անհրաժեշտութնյունը, քանզի մեզ բաժանող և ցավ պատճառող տարբերությունները պետք է օգտագործվեն ի նպաստ նոր մտերմիկ կապերի հաստատմանը:

Արգենտինացի պապն ասել է, որ ցանկանում է «բոլոր մարդկանց միմյանց հետ կապող կամուրջներ հաստատել»:

Պապը նաև անդրադարձել է Եվրոպայում անաստվածության դեմ պայքարին՝ համարելով այն մարդկության գոյությանն ուղղված վտանգ:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply