Գարնան գալուստը տոնելու համար հազարավոր հնդիկներ միմյանց վրա գունավոր փոշի են լցրել (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 16:28

Երեկ հազարավոր հնդիկներ ժամանել էին հյուսիսային Հնդկաստանի Նանդգաոն և Բարսանա փոքրիկ գյուղեր գարնան գալուստը ավետող սուրբ Լաթմար տոնակատարությանը մասնակցելու և միմյանց վրա զարմանալի փոշիներ լցնելու համար:

Նաև գույների փառատոն անվամբ հայտնի այս տոնակատարության ժամանակ մասնակիցները գունավոր ներկեր և միլիոնավոր ծաղկաթերթիկներ են լցնում միմյանց վրա:

Տղամարդիկ պրովոկատիվ երգեր են երգում և կանանց վրա ներկեր ու ծաղկաթերթիկներ լցնում, իսկ կանայք պատասխանում են նրանց՝ բամբուկով ծեծելով:

Փառատոնի առաջին օրը Նանդգաոն գյուղի տղամարդիկ գնում են հարևան Բարսանա գյուղ այնտեղի կանանց վրա ներկեր լցնելու, իսկ հաջորդ օրը Բարսանա գյուղի տղամարդիկ են գնում Նանդգաոն գյուղի կանանց վրա ներկեր լցնելու:

Երկու գյուղերի կանայք այս տոնից մեկ ամիս առաջ սկսում են պատրաստվել: Սկեսուրները իրենց հարսերին այդ ընթացքում լավ են կերակրում, որպեսզի տոնի ժամանակ կարողանան լավ հանդես գալ:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply